«Չելսին» նոր ավագ ունի

«Չելսիի» պաշտպան Գարի Կեյհիլը դարձել է թիմի նոր ավագը: Այդ մասին հայտնել է լոնդոնցիների գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն:

Ավագի թևկապը 31-ամյա ֆուտբոլիստին է փոխանցվել այն բանից հետո, երբ Ջոն Թերին տեղափոխվել է «Ասթոն Վիլա»: Ուշագրավ է, որ վերջինս բիրմինգհեմյան ակումբում անմիջապես նշանակվել է ավագ:

Կեյհիլը «Չելսիում» է հանդես գալիս 2012 թվականից: Այս ընթացքում նա 238 հանդիպման է մասնակցել, որոնցում 25 գոլ է խփել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում