«Տուր դե Ֆրանսն» ավարտվեց. չեմպիոնն անփոփոխ է

«Sky» հեծանվորդ Քրիստոֆեր Ֆրումը դարձել է «Տուր դե Ֆրանսի» չեմպիոն:

Բրիտանացու համար դա չորրորդ հաղթանակն էր հեծանվավազքի ամենահեղինակավոր մրցաշարում: Մինչ այդ Ֆրումը լավագույնն էր ճանաչվել 2013, 2015 և 2016 թվականներին:
2014 թվականին նա 4-րդ փուլից հետո վնասվածքի պատճառով չէր կարողացել շարունակել պայքարը:

Հաղթանակների թվով 32-ամյա մարզիկը զիջում է միայն Ժակ Անկետիլին, Բերնար Ինոյին, Էդի Մերկսին ու Միգել Ինդուրայնին, ովքեր չեմպիոն են դարձել 5-ական անգամ:

Ուշագրավ է, որ Ֆրումը 21 փուլերից ոչ մեկում վերջնագիծն առաջինը չի հատել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում