Տրանսֆերից առաջ Բերնարդեսկին բուժզննում է անցնում (տեսանյութ, լուսանկար)
24/07/2017 12:25
Նմանատիպ
«Ֆիորենտինայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆեդերիկո Բերնարդեսկին կարիերան շարունակելու է «Յուվենտուսում»:
Թուրինցիների թվիթերյան էջը տեղեկացնում է, որ 23-ամյա ֆուտբոլիստն արդեն ակումբի ճամբարում է, որտեղ բուժզննում է անցնում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տրանսֆերը կազմելու է 40 միլիոն եվրո: Իտալացու հետագա վաճառքի դեպքում «մանուշակները» կստանան գումարի 10 տոկոսը:
Բերնարդեսկին «ծեր սինյորայի» հետ 5 տարվա պայմանագիր է կնքելու: Նրա տարեկան աշխատավարձը կազմելու է 4 միլիոն եվրո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում