Մեկնարկել է «Փյունիկի» երկրորդ հավաքը

«Փյունիկը» շարունակում է նախապատրաստվել 2017-18թթ․ առաջնությանը: Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ թիմն այսօր՝ հուլիսի 24-ից, սկսել է երկրորդ ուսումնամարզական հավաքն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:

Հավաքի շրջանակներում Արմեն Գյուլբուդաղյանցի սաները երկու ստուգողական հանդիպում կանցկացնեն: Վաղը՝ հուլիսի 25-ին, ժ.18:00-ին, «Փյունիկն» ուժերը կչափի «Արարատ-2»-ի հետ, իսկ շաբաթ օրը՝ հուլիսի 29-ին, նրա մրցակիցը կլինի «Շիրակը»:

Գյումրեցիների հետ խաղով թիմը կավարտի ուսումնամարզական հավաքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում