Մեյվեզեր. ՄակԳրեգորի հետ մենամարտը բիզնես-որոշում է, որը դասավանդվելու է Հարվարդում

Հինգ քաշային կարգերում աշխարհի անպարտելի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը կտրուկ է պատասխանել այն շշուկներին, համաձայն որոնց` նա կարդալ չգիտի:

«Բիզնես-որոշումը, որը ես ձեռնարկեցի (մենամարտ Քոնոր Մակգրեգորի հետ-խմբ), հետագայում դասավանդելու են Հարվարդի համալսարանում: Այդ պատճառով կարող եք շարունակել հավատալ իմ մասին ասվող խոսքերին. «Նա կարդալ-գրել չգիտի»: Շարունակեք հավատալ այդ ամենին:

Ակնհայտ է` ինչ-որ բան ճիշտ եմ անում, եթե արդեն 800 միլիոն դոլար եմ աշխատել որևէ ֆինանսական ներդրում չկատարելու պարագայում»,- հայտարարել է 40-ամյա մարզիկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում