Պաշտոնական. Մենդին դարձավ պատմության ամենաթանկ պաշտպանը (լուսանկար)

«Մոնակոյի» ձախ պաշտպան Բենժամեն Մենդին տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»: «Քաղաքայինները» 23-ամյա ֆուտբոլիստի հետ 5 տարվա պայմանագիր են կնքել, – տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիացու տրանսֆերի համար վճարվելու է 57,5 միլիոն եվրո, ինչը պաշտպանի դիրքի խաղացողների տրանսֆերային նոր ռեկորդն է:

Ամենաթանկ պաշտպանների լավագույն եռյակում նույնպես «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչներն են: Ջոն Սթոունզը «քաղաքայիններին» արժեցել է 55,6 միլիոն եվրո, իսկ Կայլ Ուոկերը` 51:

Հետևեք մեզ նաև Telegram-ում