Պաշտոնական. Վահան Բիչախչյանը նոր թիմ ունի (լուսանկար)

«Շիրակի» 18-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը այսօր 5 տարվա պայմանագիր է կնքել Սլովակիայի գործող չեմպիոն «Ժիլինայի» հետ։ «Ժիլինայում» Վահանը հանդես կգա 18 համարի մարզաշապիկով։ 

«Շիրակի» պաշտոնական կայքի հետ զրույցում Վահանը շնորհակալություն է հայտնել մարզչական շտաբին, ակումբի ղեկավարությանը և երկրպագուներին.

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի նախագահին, մարզիչներին և իմ խաղընկերներին, որոնք ինձ շատ բան են տվել, որոնց շնորհիվ էլ ես այսօր կարողանում եմ մեկ քայլ առաջ անել։ Շատ մեծ դժվարությամբ եմ հեռանում թիմից, որտեղ ես իմ առաջին քայլերն եմ արել, բայց նաև ուրախ եմ, որ ուժերս կփորձեմ ավելի բարձրակարգ առաջնությունում։

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին, որոնք միշտ աջակցում են թիմին՝ թե վատ, թե լավ պահերին»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում