Պաշտոնական. Բերնարդեսկին տեղափոխվեց Յուվենտուս (լուսանկար)

«Յուվենտուսը» ձեռք է բերել «Ֆիորենտինայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆեդերիկո Բերնարդեսկիին:

Թուրինցիների պաշտոնական կայքը գրում է, որ 23-ամյա ֆուտբոլիստի հետ մինչև 2022 թվականի ամառը գործող պայմանագիր է կնքվել: Իտալացու տրանսֆերն արժեցել է 40 միլիոն եվրո: Բերնարդեսկիի հետագա վերավաճառքից տոսկոնացիները գումարի 10 տոկոսը կստանան, որը սակայն չպետք է գերազանցի 5 միլիոն եվրոն:

Բերնարդեսկին «Ֆիորենտինայի» սանն է: Ա Սերիայի նախորդ առաջնությունում նա մասնակցել է 32 հանդիպման, որոնցում 11 գոլ է խփել և 5 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում