Հայաստանի Մ-19 հավաքականի խաղում 4 գոլ է գրանցվել

Հուլիսի 24-28-ը Հայաստանի Մ-19 հավաքականը մասնակցելու է Սոչիում կայանալիք միջազգային մրցաշարի՝ Տաջիկստանի, Ղազախստանի և Կրասնոդարի երկրամասի հավաքականների մասնակցությամբ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ այսօր մրցաշարի առաջին տուրում Հայաստանի Մ-19 հավաքականը հանդիպել է Ղազախստանի Մ-20 հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Արտակ Օսեյանի թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձան Միխայիլ Մուրադյանը և Արմեն Հովհաննիսյանը:

Երկրորդ տուրում Հայաստանի պատանեկան ընտրանին մրցելու է Տաջիկստանի Մ-20 հավաքականի հետ: Հանդիպումը կայանալու է հուլիսի 25-ին, ժամը 17:00-ին:

Հայաստանի Մ-19 հավաքականի մեկնարկային կազմը հետևյալն էր՝

12. Նիկոլաոս Մելիքյան, 4. Ալբերտ Խաչումյան, 3. Էրիկ Ղարիբյան, 15. Արթուր Խաչատրյան, 2. Հրաչյա Գեղամյան, 5. Միխաիլ Մուրադյան, 11. Հովհաննես Հարությունյան, 7. Կարեն Մելքոնյան, 10. Արմեն Նահապետյան, 22. Աբրահամ Պորտուգալյան, 9. Ռաֆիկ Մելիքյան

Պահեստայիններ՝ 1. Էրիկ Խուրշուդյան, 8. Միհրան Պետրոսյան, 16. Արսեն Սադոյան, 17. Արման Ասիլյան, 18. Էրիկ Ազիզյան, 19. Առլեն Ծատուրյան, 20. Լևոն Ղարիբյան, 21. Արմեն Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում