Չիչարիտոն պայմանագիր կնքեց լոնդոնյան ակումբի հետ (լուսանկար)

Ինչպես նախապես հայտարարվել էր, «Բայերի» հարձակվող Խավյեր «Չիչարիտո» Էրնանդեսը վերադարձավ ԱՊԼ: 

Մեքսիկացին պայմանագիր է կնքել «Վեսթ Հեմի» հետ: Համաձայնագրի ժամկետի մասին տեղեկություն նշված չէ: Տրանսֆերն արժեցել է 16 միլիոն եվրո:

Չիչարիտոն Անգլիայում նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

«Պրեմիեր լիգան ինձ համար աշխարհի լավագույն առաջնությունն է: Հենց այստեղ վերադառնալու հնարավորություն առաջացավ, անմիջապես օգտվեցի դրանից: «Վեսթ Հեմին» միանալու որոշումը հեշտ տրվեց, որովհետև սա հարուստ պատմությամբ ակումբ է:

Հաշվի առնելով, թե իմ նոր ակումբն ինչպիսի նորեկներ ունի, մեզ հիանալի մրցաշրջան է սպասվում»,- «մրճահարների» պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է 29-ամյա ֆուտբոլիստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում