«Կլիվլենդն» աստղային նորեկ ունի

Խաղարկող Դերիք Ռոուզը կարիերան շարունակելու է «Կլիվլենդում»: «The Vertical»-ը տեղեկացնում է, որ 28-ամյա բասկետբոլիստն արդեն բուժզննում է անցել «Կավալյերսի» համար:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ համաձայնագիրը նախատեսված կլինի 1 տարով, որի ընթացքում ամերիկացին կվաստակի 2,1 միլիոն դոլար:

NBA-ի նախկին ամենաարժեքավոր խաղացողի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Չիկագոն» ու «Լեյկերսը»:

Նախորդ մրցաշրջանը Ռոուզն անցկացրել է «Նյու Յորք Նիքսում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում