«Բարսելոնան» Կոուտինյոյին ձեռք բերելու լուրջ քայլեր է ձեռնարկում

«Բարսելոնայի» ներկայացուցիչները մեկնել են Անգլիա, որտեղ բանակցություններ են վարում «Լիվերպուլի» կիսապաշտպան Կոուտինյոյի տեղափոխության շուրջ: Այդ մասին գրում է «Sport.es»-ը։

Կատալոնացիները մտադիր են 80 միլիոն եվրոյով գնել բրազիլացու տրանսֆերը: «Լիվերպուլը» չի ցանկանում բաց թողնել իր առաջատարին և նվազագույնը 100 միլիոն է պահանջում: Բանակցությունները շարունակվում են:

Ավելի վաղ 25-ամյա ֆուտբոլիստը «կապտանռնագույներին» միանալու ցանկություն էր հայտնել, սակայն մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել էր, որ չի ցանկանում բաց թողնել նրան:

«Բարսելոնան» վաղուց է ցանկանում ձեռք բերել Կոուտինյոյին, սակայն այդ փորձերը հետաձգվել էին ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի տրանսֆերի շուրջ բանակցությունների պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում