«Չելսի» – «Բավարիա» խաղում 5 գոլ է արձանագրվել (տեսանյութ)

«Չեմպիոնների միջազգային գավաթ» ընկերական մրցաշարի շրջանակում կայացել է «Չելսի» – «Բավարիա» հանդիպումը:

Սինգապուրում կայացած խաղը մեկնարկեց մյունխենցիների հսկայական առավելությամբ: «Միլանից» կրած ստորացուցիչ պարտությունից հետո Կարլո Անչելոտիի թիմը կատաղի գրոհներով մեկնարկեց և առաջին 27 րոպեների ընթացքում 3 անգամ գրավեց Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը: Հաշիվը հեռահար հարվածով բացեց Ռաֆինյան, ապա դուբլի հեղինակ դարձավ Թոմաս Մյուլերը: Գերմանացու երկու գոլերն էլ գեղեցիկ ստացվեցին: Այդ դրվագներում երկու անգամ գոլային փոխանցում կատարեց Ֆրանկ Ռիբերին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Կորենտեն Տոլիսոն:

Միայն դրանից հետո լոնդոնիցները կարողացան սթափվել: Առաջին կեսին ավելացված ժամանակում Մարկոս Ալոնսոն կրճատեց հաշվի տարբերությունը: Երկրորդ խաղակեսում թիմերը բազմաթիվ փոփոխություններ կատարեցին: 85-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Միշի Բատշուային հաշիվը դարձրեց 2:3: «Բավարիան» կարողացավ պահպանել հաղթական հաշիվը:

«Թոշակառուների» հարձակվող Ալվարո Մորատան այս խաղում նորամուտը նշեց նոր թիմի կազմում:

«Չելսի» – «Բավարիա»` 2:3
Գոլերը. Մարկոս Ալոնսո (45+3), Բատշուայի (85) – Ռաֆինյա (6), Մյուլեր (12, 27)

Հետևեք մեզ նաև Telegram-ում