Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթել է

Ռուսաստանի Սոչի քաղաքում շարունակվում է 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությանը նվիրված մրցաշարը։ Հուլիսի 25-ին Հայաստանի Մ-19 հավաքականն անցկացրել է իր երկրորդ հանդիպումը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Արտակ Օսեյանի թիմի մրցակիցն էր Տաջիկստանի ընտրանին։ Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթել է 4:2 հաշվով։ Երկու գոլի հեղինակ է դարձել Արմեն Հովհաննիսյանը, մեկական անգամ աչքի են ընկել Արմեն Նահապետյանը և Առլեն Ծատուրյանը։

Երրորդ տուրում Հայաստանի պատանեկան ընտրանին մրցելու է Կրասնոդարի երկրամասի Մ-20 հավաքականի հետ: Հանդիպումը կայանալու է հուլիսի 27-ին, ժամը 19:30-ին:

Հայաստանի Մ-19 հավաքականի մեկնարկային կազմը հետևյալն էր՝

12. Նիկոլաոս Մելիքյան, 4. Ալբերտ Խաչումյան, 3. Էրիկ Ղարիբյան, 2. Հրաչյա Գեղամյան, 15. Արթուր Խաչատրյան, 18. Էրիկ Ազիզյան, 8. Միհրան Պետրոսյան, 11. Հովհաննես Հարությունյան, 7. Կարեն Մելքոնյան, 10. Արմեն Նահապետյան, 21. Արմեն Հովհաննիսյան,

Պահեստայիններ՝ 1. Էրիկ Խուրշուդյան, 5. Միխաիլ Մուրադյան, 9. Ռաֆիկ Մելիքյան, 16. Արսեն Սադոյան, 17. Արման Ասիլյան, 19. Առլեն Ծատուրյան, 20. Լևոն Ղարիբյան, 22. Աբրահամ Պորտուգալյան:

Հիշեցնենք, որ երեկ հայ պատանիները ոչ-ոքի էին խաղացել Ղազախստանի հավաքականի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում