«Սուոնսին» 50-միլիոնանոց առաջարկ է մերժել

«Սուոնսին» մերժել է հարձակվողական ոճի կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոնի տրանսֆերի շուրջ «Էվերթոնի» երկրորդ առաջարկը:

Skysports.com-ը տեղեկացնում է, որ լիվերպուլիցները պատրաստ են եղել իսլանդացու համար 50 միլիոն եվրո վճարել, սակայն բացասական պատասխան են ստացել: Ավելի վաղ «կարապները» հրաժարվել էին 45 միլիոնով վաճառել 27-ամյա ֆուտբոլիստին:

Աղբյուրը նշում է, որ «Սուոնսին» նախկինի պես իր առաջատարի համար 55 միլիոն եվրո է պահանջում:

Պրեմիեր լիգայի նախորդ խաղարկությունում Սիգուրդսոնը մասնակցել է բոլոր 38 հանդիպումներին, որոնցում 9 գոլ է խփել ու 13 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում