«Մանչեսթեր Սիթիի» երկրորդ մարզաշապիկը (լուսանկար)

«Մանչեսթեր Սիթին» ներկայացրել է երկրորդ մարզաշապիկը, որով թիմը երբեմն հանդես է գալու արտագնա խաղերում:

«Քաղաքայինների» տեխնիկական հովանավոր «Nike»-ի պատրաստած խաղաշապիկը մուգ կարմիր է։ Դարպասապահների պահեստային մարզաշապիկը կանաչ լինելու է։

Պեպ Գվարդիոլայի թիմը երկրորդ խաղաշապիկով առաջին խաղը կանցկացնի հուլիսի 27-ին, երբ ընկերական խաղում կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում