Նուրիի շնչառությունը վերականգնվել է

«Այաքսի» կիսապաշտպան Աբլեհակ Նուրին ներկայումս գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, որտեղ նրա վիճակը կայուն է: Այդ մասին գրում է ամստերդամցիների պաշտոնական կայքը:

20-ամյա ֆուտբոլիստը, ով նախկինում կոմայի մեջ էր հայտնվել, այլևս միացված չէ արհեստական շնչառության սարքին և կարող է ինքուրույն շնչել: Միաժամանակ նշվում է, որ նրա ուղեղը լուրջ և անբուժելի վնասվածքների է ենթարկվել:

Հիշեցնենք, որ Նուրին «Վերդերի» հետ ընկերական հանդիպման ժամանակ սրտի կաթված է ստացել և կորցրել գիտակցությունը: Մարոկկական արմատներ ունեցող հոլանդացին տեղի ունեցածի պատճառով ընկել է եզրային գծի մոտ, որից հետո չի կարողացել ոտքի կանգնել: Խաղադաշտ վազած բժիշկները որոշակի մտորումներից հետո դեֆիբրիլյատոր են օգտագործել: Ավելի ուշ հենց խաղադաշտում շտապօգնության ուղղաթիռ է վայրէջք կատարել, որի միջոցով Նուրիին հիվանդանոց են տեղափոխել:

Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է «Այաքսի» 41 խաղի, որոնցում 11 գոլ է խփել ու 14 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում