Գևորգ Նռանյանն ավելի մոտեցավ հայկական բոլոր ակումբներում խաղալու ցուցանիշին (լուսանկար)

Հարձակվող Գևորգ Նռանյանը շարունակում է փոխել թիմերը: 31-ամյա ֆուտբոլիստի հաջորդ ակումբն է դարձել «Գանձասար-Կապանը»: Կապանցիների մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ակումբը կես տարվա պայմանագիր է ստորագրել 31-ամյա խաղացողի հետ։

Հավելենք, որ փորձառու ֆուտբոլիստը հանդես է եկել «Փյունիկում», «Ուլիսում» (2 անգամ), «Իմպուլսում», «Արարատում» (4 անգամ), «Բանանցում» և «Ալաշկերտում»։

Նռանյանն ակումբային կարիերայի ընթացքում (չհաշված Հայաստանի առաջին խումբը) 249 խաղի է մասնակցել, որոնցում 37 գոլ է խփել:

Ներկայացնում ենք նաև «Գանձասարի» մամուլի ծառայությանը տված կարճ հարցազրույցի տեսագրութունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում