Չեմպիոնների լիգա. Բարսեղյանի ու Համբարձումյանի թիմը կրկին հիացրեց, այլ արդյունքներ

Չեմպիոնների լիգայի խաղրկությունում մեկնարկել է որակավորման երրորդ փուլը:

Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի ու կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի թիմը` «Վարդարը» սեփական հարկի տակ ընդունել է «Կոպենհագենին» և հաղթել 1:0 հաշվով: Միակ գնդակը 65-րդ րոպեին հեղինակել է հարձակվող Ջոնաթան Բալոտելին:

Բարսեղյանն ու Համբարձումյանն ընդգրկված են եղել իրենց թիմի մեկնարկային կազմում: Տիգրանը փոխարինվել է 71-րդ րոպեին, իսկ Հովհաննեսը 76-ին դեղին քարտի է արժանացել:

Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 2-ին:

Հիշեցնենք, որ երկրորդ փուլում մակեդոնական թիմը պայքարից դուրս էր թողել Շվեդիայի չեմպիոն «Մալմյոյին»:

Այսօր կայացած մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Սլավիա» (Չեխիա) – ԲԱՏԷ (Բելառուս)` 1:0

«Ղարաբաղ» (Ադրբեջան) – «Շերիֆ» (Մոլդովա)` 0:0

ԱԵԿ (Հունաստան) – ԲԿՄԱ (Ռուսաստան)` 0:2

«Ստյաուա» (Ռումինիա) – «Վիկտորիա» Պլզեն (Չեխիա)`2:2

«Պարտիզան» (Սերբիա) – «Օլիմպիակոս» (Հունաստան)` 1:1, խաղը դեռ շարունակվում է

Հետևեք մեզ նաև Telegram-ում