«Բարսելոնան» ավելի մոտեցավ Կոուտինյոյի տրանսֆերին
26/07/2017 10:49
Նմանատիպ
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն:
RAC1 ռադիոկայանն իր կայքի միջոցով տեղեկացրել է, որ «կապտանռնագույնները» 25-ամյա ֆուտբոլիստի հետ համաձայնեցրել են անձնական պայմանագրի կետերը: Այժմ կատալոնացիներին մնում է պայմանավորվել անգլիական ակումբի հետ:
Նախկինում հայտնի էր դարձել, որ «Լիվերպուլը» պատրաստ է բաց թողնել բրազիլացուն, բայց նվազագույնը 100 միլիոն եվրոյի դիմաց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում