«Տոտենհեմ» – «Ռոմա» խաղը թրիլերային ավարտ է ունեցել (տեսանյութ, լուսանկարներ)

«International Champions Cup» ընկերական մրցաշարի շրջանակում ԱՄՆ-ում հանդիպել են «Տոտենհեմն» ու «Ռոման»: Բազմաթիվ գոլային պահերով խաղում հռոմեացիները հաղթել են 3:2 հաշվով:

86-րդ րոպեի դրությամբ «ջիլարոսին» 2 գնդակի առավելություն է ունեցել․ առաջին կեսում 11-մետրանոցի գերվստահ իրացմամբ աչքի է ընկել Դիեգո Պերոտին, իսկ 70-րդ րոպեին հաշիվը կրկնապատկել է իտալացիների նորեկ Չենգիզ Ունդերը:

Հիմնական ժամանակի վերջին երեք ու ավելացրած ժամանակի առաջին րոպեի ընթացքում լոնդոնցիները մեծ ջանքերի գնով կարողացել են հավասարացնել հաշիվը: Սկզբում գոլի հեղինակ է դարձել Հարի Ուինկսը, ապա Վիկտոր Յանսենը:

Երբ թվացել է, թե խաղը կավարտվի մարտական ոչ-ոքի արդյունքով, «Ռոման» հաղթանակ է կորզել․ Կևին Ստրոտմանի փոխանցումից հետո գնդակը դարպասն է ուղարկել 18-ամյա հարձակվող Մարկո Տումինելոն:

Դրվագներից մեկում Հարի Քեյնի նկատմամբ խախտման համար 11-մետրանոց չի նշանակվել: 

«International Champions Cup»
«Տոտենհեմ» – «Ռոմա»` 2:3
Գոլերը՝ Ուինկս (87), Յանսեն (90+1) – Պերոտի (13, 11մ), Ունդեր (70), Տումինելո (90+2)

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում