Հենման. Ֆեդերերը բոլոր ժամանակների լավագույն թենիսիստն է

«Ուիմբլդոնի» կիսաեզրափակչի քառակի մասնակից Թիմ Հենմանը Ռոջեր Ֆեդերերին պատմության լավագույն խաղացողն է համարում, սակայն ընդգծել է, որ օբյեկտիվ գնահատական տալը դժվար է:

«Կարծում եմ` Ֆեդերերը բոլոր ժամանակների լավագույն թենիսիստն է, բայց տարբեր սերունդներին դժվար է համեմատել: Ռոդ Լեյվերը երկու անգամ հաղթել է «Մեծ Սաղավարտի» տարվա բոլոր մրցաշարերը: Հետո նա 7 տարի բաց թողեց: Պատկերացրեք, թե այդ ընթացքում քանի տիտղոս կնվաճեր…

Հետո հիշեք, որ այդ բոլոր մրցաշարերը խոտածածկի վրա էին: Այդ պայմաններում Փիթ Սամփրասն էլ ավելի շատ մրցանակներ կհաղթեր:

Հիմա թվերը խոսում են Ֆեդերերի օգտին: Նա «Մեծ Սաղավարտի» 19 մրցաշարերում չեմպիոն է դարձել, ինչը տղամարդկանց թենիսում լավագույն արդյունքն է: Այնպես որ՝ նա կարող է համարվել մեծագույնը»,- բրիտանացու խոսքերն է մեջբերում «Tennis World USA»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում