Մ-16. Հայաստանի հավաքականի երրորդ անընդմեջ հաղթանակը

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը շարունակում է ելույթները բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում: 

Երրորդ խաղում Արեն Վաթյանի թիմը 79:48 հաշվով հաղթել է Մալթայի հավաքականին: Ավելի վաղ հայ բասկետբոլիստները պարտության էին մատնել Ջիբրալթարի ու Մոլդովայի հավաքականներին:

Հայաստանի ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի Ուելսի հավաքականի հետ, հուլիսի 27-ին՝ Երևանի ժամանակով 16:15-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում