USD
EUR
RUB

««Բարսելոնան» միակն էր, որ վճարեց իմ բուժման կուրսը». Ի՞նչ խնդիրների միջով է անցել Մեսսին

Մանկության տարիներին Մեսսին սարսափեցնում էր ամբողջ Ռոսարիո քաղաքին: «Նյուելս Օլդ Բոյսի» մանկապատանեկան թիմերի մարզիչներն անգամ դադարել էին հաշվել, թե Լեոն որքան գոլ էր խփել առաջնությունների ընթացքում, բայց վստահ էին, որ դրանց թիվն անցնում էր 500-ի սահմանը: Մեսսիի թիմը ճնշում էր մրցակիցներին, ամեն խաղում հեշտությամբ 10-12 գոլ խփում: Մրցակիցներից շատերն անգամ կանոն էին մշակել. հենց որ «Նյուելսը» 6-րդ գոլն էր խփում, նրանք հանդերձարան էին գնում, որ այլևս չտանջվեին:

Մեսսին առանձնակի մոտիվացված էր, նա երբեք չէր կանգնում: Մարզիչ Կարլոս Մարկոնին էլ ամեն գոլի համար նրան թխվածքաբլիթ էր տալիս: Պատանի տաղանդին ավելի բազմակողմանի դարձնելու համար մարզիչը Մեսսիին 2 բլիթ խոստացավ գխով խփած գոլի դիմաց.

«Հաջորդ խաղում Մեսսին շրջանցեց դարպասապահին ու պաշտպաններին, ապա ոտքով գնդակն օդ բարձրացնելով գլխով գոլ խփեց դատարկ դարպասը: Նա նայեց ինձ ու գլուխն օրորելով ցույց տվեց, որ երկուսը պետք է տամ»,- հիշում էր Մարկոնին:

Երբ լրացավ Մեսսիի 9 տարին, թիմի մարզիչները մտածեցին, թե նրա հետ ինչ-որ բան այն չէ: Բոլոր խաղընկերները բարձրահասակ էին, իսկ Մեսսին ընդամենը 1 մետր և 27սմ հասակ ուներ: Մեքենայի մեջ լրացուցիչ բարձ էին տեղադրում, որ Մեսսին կարողանար պատուհանից դուրս նայել:

Այդ հանգամանքը որևէ կերպ չանդրադարձավ մանկական առաջնություններում, բայց ապագայում կարող էր խնդիրներ առաջ բերել. Մեսսին այդ հասակով երբեք չէր կարող մենամարտել: Բուժզննման կարիք զգացվեց:

Բժիշկը, ով հանգստացրեց Մեսսիին

9 տարեկանում Լեոյի մոտ հասակի թերաճ ախտորոշեցին: Մեսսիի հետ 2.5 տարի աշխատած էնդոկրինոլոգ Դիեգո Շվարցշտեյնի խոսքով դա հազվադեպ հանդիպող հիվանդություն էր՝ 20 հազարից 1 երեխայի մոտ էր հայտնաբերվում:

Նման դեպքերում աճի հորմոնի ներարկում է նշանակվում, 3-6 տարի ամեն օր ձեռքերին ու ոտքերին: Պրոֆեսիոնալ ֆուտբոլում այդ ներարկումներն արգելված են, քանի որ նման խնդիր չունեցող մարդու օրգանիզմում հայտնվելով՝ դրանք նպաստում են մկանների աճին: Լիոնելը հորմոնը մանուկ հասակում է ընդունել և արել է դա բժիշկների հսկողությամբ. այնպես որ՝ դոպինգի տարբերակը քննարկելու հարկ չկա:

«Ես ամենափոքրն էի դաշտում, դպրոցում, բակում: Դրա համար էլ ամեն օր ներարկում էին ոտքիցս: Այդպես 3-6 տարի»,- հիշում է Մեսսին:

Այցելությունների ժամանակ Մեսսին ամեն ինչ պատմում էր բժշկին՝ խփած գոլերից մինչև ապագա նպատակներ: Մի անգամ բժիշկը պատասխանեց. «Չգիտեմ՝ արդյո՞ք կգերազանցես Մարադոնային, բայց հաստատ ավելի բարձրահասակ կլինես»:

Ամեն ինչ հիասքանչ ավարտվեց: Հիմա Մեսսին 1մ և 69սմ հասակ ունի: Մարադոնան 2սմ-ով զիջում է:

Բուժումն Արգենտինայում ընդհատվեց: Բարսելոնա մեկնելու կարիք առաջացավ

Ապաքինման ճանապարհին Մեսսին ողբերգական շրջան ապրեց: 90-ականների ավարտին և 2000-ականների սկզբին Արգենտինայում տնտեսական սուր ճգնաժամ սկսվեց: Առաջին 2.5 տարին Մեսսիի բուժման ծախսերը առողջական ապահովագրությունն էր փակում, բայց ճգնաժամի հետ նպաստները կրճատեցին ու Մեսսին ստիպված էր առանց հորմոնի մնալ: Ներարկումների ամսական փուլը 900-1300 դոլար էր, իսկ ընտանիքն այդքան գումար չուներ:

Խորխե Մեսսին դիմեց «Նյուելս Օլդ Բոյսին» և հույս ուներ, թե ակումբն օգնություն կտրամադրեր, բայց ճգնաժամը նրանց դուռն էլ էր թակել:

«Նրանք ասացին, թե ամբողջությամբ կվճարեն բուժման համար։ Արդյունքում ընդամենը 300 պեսո տվեցին: Եթե նրանք վճարեին, մենք հաստատ Ռոսարիոյում կմնայինք»,-  հիշում է Խորխեն։


Լեոն վերևի շարքում աջից երկրորդը

Մեսսիի ընտանիքը փրկության տարբերակ էր փնտրում, բուժման կուրսը երկար ընդհատել չէր կարելի:

«Բուժման կուրսը միանգամից դադարեցնելը հակազդեցություն չի ունենում, բայց հորմոններն այլևս չընդունելու դեպքում Մեսսին այսօր 1մ և 50 սմ կունենար»,- նշում էր Շվարցշտեյնը:

Բուենոս-Այրեսից երկու մարդ, որ ծանոթ էին «Բարսելոնայի» ներկայացուցիչների հետ և լսել էին Մեսսիի տաղանդի մասին, օգնեցին երեխայի ընտանիքին: Խորխե Մեսսին այդպես ծանոթացավ Ժոզեպ Մարիա Միգելիայի՝ «Բարսելոնայի» ամենակարևոր գործընկերներից մեկի հետ: 70-ականներին նա «բլաուգրանայում» որպես թարգմանիչ էր հայտնվել, ապա դարձել մարզիչ, հետո երիտասարդական թիմի ադմինիստրատոր, սկաուտ ու անգամ ֆուտբոլիստների գործակալ: Նա մասնակցել էր Դիեգո Մարադոնայի, Ռոմարիոյի ու Խրիստո Ստոիչկովի տրանսֆերներին: Այդ հանճարեղ գործարքներին ավելացավ Մեսսիի տրանսֆերը:

«Լեոն 12 տարեկան էր, երբ առաջին անգամ տեսա նրան: Նա ցածրահասակ էր, թույլ, կասկած կար, որ կարող էր լավ ֆուտբոլիստ դառնալ։ Տեսանյութի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո պարզապես ապշած էի: Թվում էր՝ Մեսսին մեզ մոտ անհավատալի մոլորակից էր եկել, որտեղ բացառիկ մարդիկ են ծնվում. ճարտարապետներ, բժիշկներ, հանճարեղ երաժիշտներ»,- հիշում է Մինգելյան: 

«Բարսելոնան» սկզբում հատուկ հետաքրքրություն չէր ցուցաբերում, բայց Մինգելյան ամեն ինչ արեց, որպեսզի փոխի ակումբի դիրքորոշումը: Նա Մեսսիի ու նրա հոր համար Իսպանիայի տոմսեր գնեց, հոգաց կեցության հարցը:

«Մարզումների ժամանակ բոլորը տեսան, թե Լեոն ինչի էր ընդունակ, շաբաթ առ շաբաթ քննարկումներ էին տեղի ունենում, բայց որևէ մեկը որոշում չէր կայացնում: Մեսսին ինչ-որ մեկին դուր էր գալիս, ինչ-որ մեկին ծիծաղեցնում իր հասակով… Որոշեցին զանգահարել ակումբի նախագահ Ժոան Գասպարին, ու նա ընկերական խաղում ստուգում նշանակեց»,- պատմում է Մինգելյան:

Խաղը «Կամպ Նոու» մարզադաշտի հարևանությամբ գտնվող արհեստական խոտածածկին անցկացվեց, Լեոն իրենից մեծերի հետ էր խաղում: Նման բարդ պայմաններում ակումբի ղեկավարները ստուգեցին, արդյո՞ք պետք էր վճարել նրա բուժման ու առաջընթացի համար: Մեսսին հիացրեց բոլորին:

«Չառլի Ռեշակը՝ «Բարսելոնայի» նախագահի խորհրդականը միանգամից տեսավ այն, ինչը մյուսները վախենում էին խոստովանել: Լեոն լավն էր»,- նշում է Մինգելյան:

Մեսսիի հայրը չէր հավատում, որ «Բարսելոնայի» հետ ամեն ինչ կստացվեր: Նրան թվում էր, թե կատալոնացիներն էլ «Նյուելսի» պես կմտափոխվեին ու ոչ մի պայմանագիր էլ չէին առաջարկի:

Խորխե Մեսսիին հանգստացնելու համար Մինգելյան ու Ռեշակը ժամանակավոր համաձայնագիր պատրաստեցին: Այն գրվեց 2000-ի դեկտեմբերի 14-ին, Մոնտժուիկ լեռան մոտ գտնվող ռեստորաններից մեկի անձեռոցիկի վրա: Այն երաշխավորում էր, որ շուտով Մեսսին լիարժեք պայմանագիր էր կնքելու: Լեոյի հոր համար ախատանք երաշխավորվեց «Բարսելոնայի» երիտասարդական թիմի համակարգում:

Փաստաթղթերը պատրաստ էին 2001-ի մարտին և արագ ապաքինվել էր հարկավոր: Աճի հորմոնի առաջին ներարկման համար «Բարսելոնայի» գլխավոր տնօրեն Ժոան Լակուևան վճարեց. նա ավագ Մեսսիին 152.000 պեսետ տվեց իր անձնական միջոցներից:

Մեսսիի նկատմամբ հոգատարությունն անսահման էր: 2001-ի դեկտեմբերին բարձրացրին նրա աշխատավարձը, նրա հորը Բարսելոնայի բնակարանի վերանորոգման համար գումար տվեցին: 5 տարի անց Լեոն ապացուցեց՝ ոչինչ իզուր չէր, իսկ 10 տարի անց լեգենդ դարձավ:

««Բարսելոնան» միակ ակումբն էր, որ համաձայնեց վճարել իմ բուժման համար: Ակումբն ինձ համար ամեն ինչ արեց ու կխաղամ այստեղ այնքան, որքան պետք կլինեմ «Բարսելոնային»»,- ասել է աշխարհի հնգակի լավագույն ֆուտբոլիստը:

Հաշվի առնելով պայմանագրի երկարաձգման վերաբերյալ նորությունները՝ կարելի է ենթադրել, որ ասվածը բացարձակ ճշմարտություն է:

 

Աղբյուրը` sports.ru

Լրահոս
Հաստատում. Շքեսպիրը պաշտոնանկ է արվել Չեմպիոնների լիգայում ամենաշատ խաղեր. Ռոնալդուն շրջանցեց Ռաուլին Գվարդիոլա. «Նապոլին» իմ թիմերի դեմ հանդես եկած լավագույն մրցակիցներից մեկն է Զիդան. Դժգոհ եմ արդյունքից NBA-ն մեկնակեց. Չեմպիոնը 1 վայրկյանով ուշացրեց հաղթական նետումը (տեսանյութ) «Լիվերպուլը» ջախջախեց «Մարիբորին», «Սպարտակը»` «Սևիլյային» (տեսանյութ) ՉԼ․ «Բեշիկթաշը» հաղթեց «Մոնակոյին», «Լեյպցիգը»՝ «Պորտուին» (տեսանյութ) Միևնույն հաշվով «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Նապոլիին», «Շախտյորը»` «Ֆեյենորդին» (տեսանյութ) ՉԼ․ «Ռեալն» ու «Տոտենհեմը» հաղթողին չորոշեցին, «Բորուսսիան» կրկին չհաղթեց (տեսանյութ) «Մանչեսթեր Սիթի» – «Նապոլի» հանդիպման մեկնարկային կազմերը Հայտնի են «Ռեալ» – «Տոտենհեմ» հանդիպման մեկնարկային կազմերը Մոուրինյու. Իմ սաներին բացատրեցի՝ «Բենֆիկան» զգալիորեն ուժեղ է ԲԿՄԱ-ից ու «Բազելից» Ամենամեծ եկամուտ ունեցող եվրոպացի «աստղերը». Ռոնալդուն երկրորդ տեղում է ԱԱ-2018. Կայացել է անցումային խաղերի վիճակահանությունը Հայաստանն ութ մեդալ է նվաճել երիտասարդների ու պատանիների աշխարհի առաջնությունում Ա Սերիայի առաջին պաշտոնանկությունը Ֆեդերերը 9 տարի անց հայտնել է «Ուիմբլդոն-2008»-ում Նադալին պարտվելու պատճառը Սարրի. «Մանչեսթեր Սիթիի» Եվրոպայի լավագույն թիմն է «The Times». «Տոտենհեմը» Քեյնի տրանսֆերի գին է սահմանել Որքա՞ն գումար կստանա Նեյմարը, եթե նվաճի «Ոսկե գնդակը» Մահրեզը փրկել է «Լեսթերին» (տեսանյութ) Լա լիգա. Տուրի վերջին խաղում 7 գոլ է գրանցվել (տեսանյութ) Տոտտի. Ռոնալդուն, Մեսսին ու Նեյմարն ֆուտբոլային այլմոլորակայիններ են Զիդան. Քեյնը կատարյալ հարձակվող է Գվարդիոլա. Աշխարհում միայն մեկ ֆուտբոլիստ է Դե Բրյունեից լավ խաղում Ջախջախիչ պարտություն Թուրքիայից Մորատան սպասվածից շուտ է ապաքինվել Արսեն Ջուլֆալակյանը նորամուտն է նշել ֆրանսիական լիգայում (լուսանկար) 6,5 ամիս անց Գևորգ Ղազարյանը վերադարձավ մարզումներին (տեսանյութ) Հայաստանի հավաքականը կանցկացնի ևս մեկ ընկերական հանդիպում Մոնտելա. Ավելի լավ էր այդ ամենը չտեսնեի Ռոնալդինյոն` «Բարսելոնայից» հեռանալու պատճառի մասին ՖԻՖԱ-ի վարկանիշ. Հայաստանի նահանջը Եվրոպայի առաջնություն. Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը Մեսսին երրորդ անգամ հայր կդառնա (լուսանկար) ՈւԵՖԱ-ի գավաթ. «Լեոյի» կամային հաղթանակը «Վալենսիան» հաղթեց «Բետիսին» և բարձրացավ երկրորդ հորիզոնական (տեսանյութ) Իկարդիի հեթ-տրիկի շնորհիվ «Ինտերը» հաղթեց «Միլանին» (տեսանյութ) «Ինտեր» – «Միլան». Թիմերի մեկնարկային կազմերը «Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթեց «Փյունիկին» (տեսանյութ)
website by Sargssyan