Նեյմարի գոլի շնորհիվ «Բարսելոնան» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

Միջազգային չեմպիոնների գավաթ մրցաշարի շրջանակում ԱՄՆ-ում տեղի ունեցավ «Բարսելոնա» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը: Կատալոնացիները հաղթեցին 1:0 հաշվով:

Էրնեստո Վալվերդեի ու Ժոզե Մոուրինյուի թիմերը հանդիպումը սկսեցին հետևյալ կազմերով.

«Բարսելոնա» – Սիլեսեն, Ալբա, Ումտիտի, Մասկերանո, Սեմեդու, Բուսկետս, Ռակիտիչ, Ալենյա, Մեսսի, Սուարես, Նեյմար:

«Մանչեսթեր Յունայթեդ» – Դե Խեա, Բլինդ, Սմոլինգ, Լինդելյոֆ, Վալենսիա, Քերիկ, Պոգբա, Մխիթարյան, Լինգարդ, Ռաշֆորդ, Լուկակու:

Առաջին կեսում երկու թիմերն էլ բազմաթիվ գոլային պահեր ունեին, սակայն միայն մեկ անգամ դարպասի գրավում արձանագրվեց․ 31-րդ րոպեին աչքի ընկավ Նեյմարը, ով եզրափակեց Մեսսիի ձեռնարկած հակագրոհը:

Ընդմիջումից հետո «բլաուգրանան» փոխեց ամբողջ կազմը, բացի` դարպասապահից: Երկրորդ կեսում խաղի տեմպն ընկավ, գոլային պահերի թիվը զգալիորեն կրճատվեց, փոխանցումների խոտանը բարձրացավ, խաղադաշտում հիմնականում պայքար էր ընթանում: Այլ գոլեր չգրանցվեցին:

Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց 62-րդ րոպեին:

«International Champions Cup»
«Բարսելոնա» – «Մանչեսթեր Յունայթեդ»` 1:0
Գոլը` Նեյմար (31)

Հետևեք մեզ նաև Telegram-ում