«Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով հաղթեց «Ռեալին» (տեսանյութ)

ԱՄՆ-ում ընթացող Չեմպիոնների միջազգային գավաթ ընկերական մրցաշարի շրջանակում հանդիպեցին «Մանչեսթեր Սիթին» և Մադրիդի «Ռեալը»։ Լոս Անջելեսի «Լոս Անջելես Մեմորիալ Կոլիզեում» մարզադաշտում կայացած խաղում «քաղաքայինները» 4։1 հաշվով տպավորիչ հաղթանակ տոնեցին։ 

Բոլոր գոլերն արձանագրվեցին երկրորդ կեսում։ Խոսեպ Գվարդիոլայի սաներից աչքի ընկան Նիկոլաս Օտամենդին, Ռահիմ Սթերլինգը, Ջոն Ստոունսը և Բրաիմ Դիասը, իսկ «սերուցքայիններից» հաշիվը կրճատեց Օսկար Արնաիսը։

Թիմերը խաղացին հետևյալ կազմերով՝

«Մանչեսթեր Սիթի»․ Էդերսոն (Գրիմշոու, 80), Ուոկեր (Դյուենի, 70), Կոմպանի (Մանգալյա, 46), Ստոունս, Դանիլո (Սանե, 80), դե Բրույնե  (Զինչենկո, 69), Տուրե (Ռոբերտս, 80), Ֆոդեն (Նասրի, 46), Օտամենդի (Ադարաբիոյո, 80), Գաբրիել Ժեզուշ (Բրաիմ Դիաս, 69), Ագուերո (Սթերլինգ, 46).

«Ռեալ»․ Նավաս (Կասիլյա, 46), Վարան (Վալյեխո, 62), Նաչո (Ասենսիո, 62), Մարսելո (Խակիմի, 62), Կարվախալ (Տեխերո, 62), Կազեմիրո (Տեո, 62), Մոդրիչ (Օսկար Ռոդրիգես, 62), Իսկո (Սեբալյոս, 62), Կովաչիչ (Վասկես, 62), Բեյլ (Մարկոս Լյորենտե, 61), Բենզեմա (Մայորալ, 62)։

Չեմպիոնների միջազգային գավաթ

«Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի»՝ 1։4
Գոլերը՝ Արնաիս 90՛ – Օտամենդի 52՛, Սթերլինգ 59՛, Ստոունս 61՛, Դիաս 81՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում