Գոլառատ խաղում «Յուվենտուսը» հաղթեց «Պարի Սեն Ժերմենին» (տեսանյութ)

Չեմպիոնների միջազգային գավաթ նախամրցաշրջանային ընկերական մրցաշարի շրջանակում «Յուվենտուսն» առավելության հասավ «Պարի Սեն Ժերմենի» նկատմամբ։

Մայամիի «Հարդ Ռոք» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 3։2 հաշվով։ 45-րդ րոպեին «Յուվենտուսին» առաջ մղեց Գոնսալո Իգուայինը։ 53-րդ րոպեին Գոնսալու Գուեդեշը վերականգնեց հավասարությունը։ 62-րդ րոպեին թուրինցիները կրկին առաջ անցան հաշվի մեջ․ աչքի ընկավ Կլաուդիո Մարկիզիոն։ Խավիեր Պաստորեի շնորհիվ 80-րդ րոպեին հաշիվը դարձավ 2։2, սակայն հանդիպման հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ փարիզյան թիմի դարպասին նշանակվեց 11-մետրանոց տուգանային, որն անվրեպ իրացրեց Մարկիզիոն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում