Մոուրինյու․ «Բարսելոնայի» և «Ռեալի» դեմ խաղերում շատ բան չես կարող անել

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Բարսելոնայի» հետ ընկերական հանդիպումից հետո (0:1) նշել է, որ բարդ է խաղալ կատալոնացիների և Մադրիդի «Ռեալի» դեմ։ Վերջինս «կարմիր սատանաները» 3 օր առաջ հաղթել էին 11-մետրանոց հարավածաշարով։

-Հանդիպման ընթացքում հիանալի մթնոլորտ էր։ Կարծում եմ՝ նախամրցաշրջանային խաղերում դա շատ կարևոր է։ Հաշիվը 1։0 է, սակայն խաղը կարող էր այլ ավարտ ունենալ, քանի որ եղան բազմաթիվ գոլային պահեր։ Ես գոհ չեմ մեր պաշտպանների խաղից, սակայն նախամրցաշրջանային այս փուլում դա առանձնապես կարևոր չէ։

«Բարսելոնան» ունի Մեսսի, Նեյմար, Պիկե, Սուարես, Ինյեստա։ «Ռեալում» խաղում են Ռոնալդուն, Բեյլը, Կրոսը․․․ Նման թիմերի դեմ խաղերում շատ բան չես կարող անել։ Պետք է պարզապես փորձես դիմակայել գրոհներին և ինքդ ինչ-որ պահեր ստեղծել։ Պարզապես ֆանտաստիկ է այն, թե ինչ են անում այս ֆուտբոլիստները գնդակով,- Մոուրինյուի խոսքը փոխանցում է «Marca»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում