Զիդան․ Պետք չէ մոռանալ, որ մենք նախապատրաստական փուլում ենք

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Մանչեսթեր Սիթիից» ընկերական խաղում 1։4 հաշվով կրած պարտության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

-Արդյունքից դժգոհ եմ, սակայն թիմս վատ խաղ չցուցադրեց։ Պետք չէ մոռանալ, որ մենք նախապատրաստական փուլում ենք։ Հանդիպման առանցքային պահերին մրցակիցը գերազանցեց մեզ, ինչն էլ վճռորոշ դարձավ։ Հիմա պետք է հանգստանանք, որպեսզի կարողանանք հաջորդ խաղն ավելի լավ անցկացնել։

Շատ գոհ եմ մեր «կանտերայի» ֆուտբոլիստների խաղից։ Բոլորը շատ երիտասարդ են, սակայն հիանալի աշխատանք են կատարում,- Զիդանի խոսքը մեջբերված է «Sport.es»-ից։

Հավելենք, որ հուլիսի 30-ին, Չեմպիոնների միջազգային գավաթ ընկերական մրցաշարի շրջանակում «Ռեալը» խաղալու է «Բարսելոնայի» հետ։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում