Վալվերդե․ Չէի ցանկանա «Մանչեսթեր Յունայթեդին» հանդիպել Չեմպիոնների լիգայում

«Բարսելոնա» – «Մանչեսթեր Յունայթեդ» (1:0) ընկերական խաղից հետո կատալոնացիների գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն գովաբանել է մրցակցին։

-Շատ գոհ ենք խաղի արդյունքից։ Չնայած հանդիպումն ընկերական էր՝ մենք ամեն ինչ արեցինք հաղթելու համար։ «Մանչեսթեր Յունայթեդը» շատ լուրջ մրցակից է, որը Եվրոպա լիգայի գործող գավաթակիրն է։ Այժմ ես այս թիմին դիտարկում եմ որպես Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլերի մասնակցի։ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ առավելության հասնելը բարդ է։ Ես չէի ցանկանում նրանց հանդիպել Չեմպիոնների լիգայում,- Վալվերդեի խոսքը փոխանցում է «Marca»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում