Քոնոր ՄակԳրեգորը պատասխանել է Մայք Թայսոնին

Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Քոնոր ՄակԳրեգորը պատասխանել է լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնին:

Ամերիկացին կարծում է, թե Ֆլոյդ Մեյվեզերը «ոչնչացնելու» է իռլանդացուն, քանի որ մենամարտը կայանալու է բռնցքամարտի կանոններով:

«Որդի՛ս, դա շատ «հաճելի է»: Մա՛յք, այժմ քո առջև Դոն Քինգին ես տեսնում: Փողերն այսուհետ ինձ մոտ են»,- իր թվիթերյան էջում գրել է 29-ամյա մարզիկը:

Հիշեցնենք, որ ՄակԳրեգոր – Մեյվեզեր մենամարտը կկայանա օգոստոսի 26-ին, Լաս Վեգասում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում