Եվրոպայի պատանեկան առաջնություն․ 3 մեդալ

Սարաևոյում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականը երեք բրոնզե մեդալ է նվաճե: Այդ մասին գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Առաջին մեդալը նվաճեց 50 կգ քաշային Գենիկ Ասատրյանը, ով երրորդ տեղի համար պայքարում 3:1 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Ռամիզ Հասանովին:

46 կգ քաշային Առաքել Մովսեսյանը մակեդոնացի Աիդ Սալիասի հետ գոտեմարտն ավարտին հասցրեց «կայծակնային» արագությամբ՝ հաղթելով 10:0 հաշվով:

Երրորդ բրոնզե մեդալը նվաճեց 100 կգ քաշային Մարտին Սիմոնյանը, ով սահմանված չորս րոպեից էլ պակաս ժամանակում իր հսկայական առավելությունը ցույց տվեց Ադրբեջանի ներկայացուցիչ Համլետ Նասիբլիի նկատմամբ, եւ միավորների 12:1 տարբերությամբ գոտեմարտը դադարեցվեց:

Թիմային հաշվարկով ազատ ոճի Հայաստանի պատանիների հավաքականը 29 երկրների պայքարում 38 միավորով զբաղեցրեց յոթերորդ հորիզոնականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում