«Աղաչում էի հեռանալ «Ռեալից»». Մոուրինյուի խոստովանությունը (ծաղրանկար)

Goal.com-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս ու «Ռեալի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյուի խոսքերին:

Պորտուգալացին հայտարարել է, որ 2012 թվականին «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին աղաչել է թույլ տալ հեռանալ մադրիդյան թիմից: Մոմանին պատկերում է, որ Ժոզեի հեռանալուն սպասում էին նաև Կական ու Իկեր Կասիլյասը:

Հիշեցնենք, որ «Յուրահատուկը» մեկ տարի էլ մնաց «սերուցքայինների» ղեկին, ինչի արդունքում 2012-13թթ․ մրցաշրջանն անհաջող դարձավ: Պրիմերայում «Ռեալը» 15 միավորով հետ մնաց չեմպիոն դարձած «Բարսելոնայից», Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում իսպանացիները պարտվեցին Դորտմունդի «Բորուսսիային» (2:0, 1:4), իսկ Իսպանիայի գավաթի եզրափակչում մադրիդցիները «Սանտյագո Բերնաբեուում» պարտվեցին «Ատլետիկոյին» (1:2, լ.ժ.):

Հետևեք մեզ նաև Telegram-ում