Հայաստանի Մ-19 հավաքականը դուրս եկավ եզրափակիչ

Ռուսաստանի Սոչի քաղաքում շարունակվում է 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությանը նվիրված մրցաշարը։ Հուլիսի 27-ին Հայաստանի Մ-19 հավաքականն անցկացրել է երրորդ տուրի հանդիպումը,- հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Արտակ Օսեյանի գլխավորած թիմի մրցակիցն էր Կրասնոդարի երկրամասի Մ-20 ընտրանին։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով։ Հայկական թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Աբրահամ Պորտուգալյանը։

Հայաստանի և Կրասնոդարի երկրամասի հավաքականները դուրս եկան մրցաշարի եզրափակիչ և հուլիսի 28-ին վիճարկելու են հաղթողի կոչումը։ Հանդիպման սկիզբը ժամը 18:00-ին:

Հայաստանի Մ-19 հավաքականի մեկնարկային կազմը հետևյալն էր՝

12. Նիկոլաոս Մելիքյան, 4. Ալբերտ Խաչումյան, 3. Էրիկ Ղարիբյան, 2. Հրաչյա Գեղամյան, 15. Արթուր Խաչատրյան, 5. Միխաիլ Մուրադյան, 8. Միհրան Պետրոսյան, 14. Վիգեն Կարապետյան, 11. Հովհաննես Հարությունյան, 19. Առլեն Ծատուրյան, 9. Ռաֆիկ Մելիքյան

Պահեստայիններ՝ 1. Էրիկ Խուրշուդյան, 7. Կարեն Մելքոնյան, 10. Արմեն Նահապետյան, 16. Արսեն Սադոյան, 17. Արման Ասիլյան, 18. Էրիկ Ազիզյան, 20. Լևոն Ղարիբյան, 21. Արմեն Հովհաննիսյան, 22. Աբրահամ Պորտուգալյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում