Եվրոպա լիգա. «Միլանը», «Մարսելն» ու «Էվերթոնը» հաղթեցին, այլ արդյունքներ (տեսանյութ)

Եվրոպա լիգայի խաղարկությունում մեկնարկել է որակավորման երրորդ փուլը:

«Միլանը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել է ռումինական «Ունիվերսիտատա Կրայովային»: Միակ գնդակը տուգանային հարվածով խփել է Ռիկարդո Ռոդրիգեսը (44):

Նվազագույն հաշվով հաղթանակ է տոնել նաև «Էվերթոնը»: Անգլիական թիմը պարտության է մատնել Սլովակիան ներկայացնող «Ռուժոմբերոկին»: Հաղթական գոլը խփել է Լեյթոն Բեյնսը (65):

Գոլառատ է ստացվել «Մարսելի» ու բելգիական «Օստենդեի» միջև մրցավեճը: Ռուդի Գարսիայի թիմն առավելության է հասել 4:2 հաշվով: «Օլիմպիկի» կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել թիմի նորեկ Վալերե Ժերմենը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Մորգան Սանսոնը:

Բիլբաոյի «Ատլետիկը» մրցակցի հարկի տակ 1:1 հաշվով է ավարտել Բուխարեստի «Դինամոյի» հետ հանդիպումը: Իկեր Մունիայինի խփած արագ գոլին շեշտակի հարվածով պատասխանել է աշխարհահչռչակ Ռիվալդոյի որդին` Ռիվալդինյոն:

Մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Մլադա Բոլեսլավ» (Չեխիա) – «Սկենդերբեու» (Ալբանիա)` 2:1

«Օլիմպիկ» Դոնեցկ (Ուկրաինա) – ՊԱՕԿ (Հունաստան)` 1:1

«Տրակայ» (Լիտվա) – «Շկենդիա» (Մակեդոնիա)` 2:1

«Մակաբի» Թել Ավիվ (Իսրայել) – «Պանիոնիս» (Հունաստան)` 1:0

ԱԵԿ Լարնակա (Կիպրոս) – «Դինամո» Մինսկ (Բելառուս)` 2:0

ԱԻԿ (Շվեդիա) – «Բրագա» (Պորտուգալիա)` 1:1

«Կրասնոդար» (Ռուսաստան) – «Լյունգբյու» (Դանիա)` 2:1

«ՊՍՎ Էյնդհովեն» (Հոլանդիա) – «Օսիեկ» (Խորվաթիա)` 0:1

«Սուդավա» (Լիտվա) – «Սյոն» (Շվեյցարիա)` 3:0

Ուտրեխտ (Հոլանդիա) – Լեխ (Լեհաստան)` 0:0

«Շտուրմ» (Ավստրիա) – «Ֆեներբախչե» (Թուրքիա)` 1:2

«Աստրա» (Ռումինիա) – «Ալեքսանդրիա» (Ուկրիանա)` 0:0

«Էստերսունդ» (Շվեդիա) – «Ֆոլա» (Լյուկսեմբուրգ)` 1:0

«Բնեյ Յեհուդա» (Իսրայել) – «Զենիթ» (Ռուսաստան)` 0:2

«Բոտև» (Բուլղարիա) – «Մարիտիմու» (Պորտուգալիա)` 0:0

«Արկա» (Լեհաստան) – «Միտյուլանդ» (Դանիա)` 3:2

«Բրոնդբյու» (Դանիա) – «Հայդուկ» (Խորվաթիա)` 0:0

«Բորդո» (Ֆրանսիա) – «Վիդետոն» (Հունգարիա)` 2:1

«Գենտ» (Բելգիա) – «Ալտախ» (Ավստրիա)` 1:1

«Պատատինաիկոս» (Հունաստան) – «Գաբալա» (Ադրբեջան)` 1:0

«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) – «Սպարտա» (Չեխիա)` 2:0

«Աբերդին» (Շոտլանդիա) – «Ապոլոն» (Կիպրոս)` 2:1

«Դինամո» Զագրեբ (Խորվաթիա) – ՕԴԴ (Նորվեգիա)` 2:1

«Աուստրիա» (Ավստրիա) – ԱԵԼ (Կիպրոս)` 0:0

«Ֆրայբուրգ» (Գերմանիա) – «Դոմժալե» (Սլովենիա)` 1:0

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում