Վերջ ասեկոսեներին. «Ռոմայի» առաջատարը նոր պայմանագիր է կնքել (լուսանկարներ)

«Ռոմայի» կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ: «Գայլերի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը:

Ոչ պաշտոնական տվյալներով` բելգիացու տարեկան աշխատավարձը կկազմի 4-5 միլիոն եվրո:

Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ 29-ամյա ֆուտբոլիստնի տեղափոխության շուրջ լուրջ առաջարկներ էին ստացվել «Ինտերից» ու «Մանչեսթեր Յունայթեդից»: Միլանցիները պատրաստ են եղել տրանսֆերի համար 60 միլիոն եվրո վճարել, իսկ անգլիական ակումբը մտադիր էր կիսապաշտպանին տարեկան 7,5 միլիոն եվրո աշխատավարձ տալ:

Նաինգոլանը «Ռոմայում» է հանդես գալիս 2014 թվականի հունվարից: Այս ընթացքում նա մասնակցել է «ջիլարոսիի» 161 խաղի, որոնցում 27 գոլ է խփել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում