«Կլիվլենդը» չի կարողանում կապ հաստատել Իրվինգի հետ

«Կլիվլենդի» ղեկավարությունը փորձում է կապ հաստատել թիմի խաղարկող Կայրի Իրվինգի հետ, սակայն դա ոչ մի կերպ չի ստացվում:

«Կավալյերսի» ապարդյուն քայլերը սկսվել են այն օրվանից, երբ մամուլում տեղեկություն է տարածվել այն մասին, որ ամերիկացին պահանջել է այլ ակումբի հետ փոխանակել նրան,- հայտնում է «The Athletic»-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 25-ամյա բասկետբոլիստը ցանկանում է փոխել թիմը, որովհետև կարծում է «Կլիվլենդում» Լեբրոն Ջեյմսի պատճառով կարևոր դերակատարում չունի:

Իրվինգը 4 թիմ էր նշել, որտեղ կցանկանար տեղափոխվել: Դրանք են` «Սան Անտոնիոն», «Նյու Յորք Նիքսը», «Մինեսոտան» ու «Մայմաին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում