Անվճար աբոնեմենտ` ակումբի տարբերանշանի դաջվածք ունենալու դեպքում

Իսպանական «Ուեսկան» տարատեսակ քայլերի է դիմում երկրպագուներին մարզադաշտ հրավիրելու համար:

Արագոնական ակումբը ֆուտբոլասերներին առաջարկում է 2017-18թթ. մրցաշրջանի տնային խաղերի աբոնեմենտ, եթե նրանք մարմնի վրա ակումբի տաբերանշանի դաջվածք ունենան: Ավելին, Սեգունդան ներկայացնող թիմի ղեկավարները պատրաստ են վճարել դաջվածք կատարելու ծախսի մի մասը: Ակումբը տվյալ երկրպագուին կտրամադրի 60 եվրո:

Նախորդ մրցաշրջանում «Ուեսկան» մոտ էր պատմության ընթացքում առաջին անգամ Պրիմերայի ուղեգիր նվաճելուն, սակայն փլեյ-օֆֆում պարտվեց «Խետաֆեին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում