Նեյմարը վիճաբանել է թիմակցի հետ ու հեռացել խաղադաշտից (տեսանյութ)

«Ռեալի» դեմ առաջիկա ընկերական խաղին Մայամիում նախապատրաստվող «Բարսելոնայի» մարզման ժամանակ կոնֆլիկտ է տեղի ունեցել:

Կատալոնացիների նորեկ Նելսոն Սեմեդուն դրվագներից մեկում կոպիտ է խաղացել հարձակվող Նեյմարի նկատմամբ, ինչը վիճաբանության պատճառ է դարձել: Բրազիլացին լեզվակռիվ է սկսել, իսկ պորտուգալացին պարզապես շրջվել է ու հեռացել: 25-ամյա ֆուտբոլիստը փորձել է գնալ պաշտպանի հետևից, սակայն Սերժի Բուսկետսը բռնել է նրան ու կանխել կոնֆլիկտի շարունակությունը:

Դրանից հետո Նեյմարը լքել է խաղադաշտն ու վաղաժամ դադարեցրել մարզումը: Տեսանյութը ներկայացված է այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում