Ֆրանկոֆոնիայի խաղեր. Մեդալային հաշվարկում Հայաստանի արդյունքը

Կոտ դԻվուարում ընթացող Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում Հայաստանի ներկայացուցիչներն ավարտեցին մրցելույթները:

Մրցումային վերջին օրը ձյուդոյիստ Գրիգոր Սահակյանը (90 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր։ Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը խճուղային վազքում զբաղեցրեց ութերորդ տեղը,- տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքից:

Այսպիսով, Հայաստանը Ֆրանկոֆոնյան խաղերում նվաճեց մեկ ոսկե, երեք արծաթե և երեք բրոնզե մեդալ, որոնցից վեցը՝ ազատ ոճի ըմբշամարտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում