Դորտմունդի «Բորուսսիայի» ֆուտբոլիստը տեղափոխվել է ԱՊԼ (լուսանկար)

Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Միկել Մերինոն կարիերան կշարունակի Անգլիայում: 21-ամյա ֆուտբոլիստը մեկ տարվա վարձավճարով տեղափոխվել է «Նյուքասլ»,- հայտնում է այդ ակումբի պաշտոնական կայքը:

«Կաչաղակները» մեկ տարի Չեմպիոնշիփում անցկացնելուց հետո վերադարձել են Պրեմիեր լիգա: Իսպանացու` «Նյուքասլին» միանալու գլխավոր պատճառներից մեկն իր հայրենակից Ռաֆայել Բենիտեսի հետ աշխատելու հնարավորությունն է եղել:

Բունդեսլիգայի նախորդ խաղարկությունում Մերինոն մասնակցել է 8 հանդիպման, որոնցից մի քանիսում հարկադրված գործել է կենտրոնական պաշտպանի դիրքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում