«Ալաշկերտը» հաղթել է «Արարատին»

Այսօր ընկերական հանդիպում է տեղի ունեցել «Ալաշկերտի» ու «Արարատի» միջև:

«Նաիրի» մարզադաշտում (նախկին «Նաիրի») տեղի ունեցած [մրցավեճն ավարտվել է 2:0 հաշվով` հօգուտ տանտերերի,- հայտնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը:

Խաղի 20-րդ րոպեին Արտակ Դաշյանի փոխանցումից հետո աչքի է ընկել Միհրան Մանասյանը: Երկրորդ կեսում` 59-րդ րոպեին Ուրոշ Նենադովիչի վաստակած 11-մետրանոցը հստակորեն իրացրել է Լեսթեր Պելտիերը:

Նշենք, որ տրինիդադցու համար դա առաջին գոլն էր «Ալաշկերտի» կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում