«FourFourTwo». Պատմության լավագույն ֆուտբոլիստը Մարադոնան է, Մեսսին ու Պելեն` թոփ-3-ում

Բրիտանական «FourFourTwo» հեղինակավոր ամսագիրը ներկայացրել է իր վարկածով բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների ցանկը:

Առաջին տեղում նշվել է լեգենդար արգենտինացի Դիեգո Մարադոնան: Լավագույն եռյակում հայտնվել են նաև «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին ու «ֆուտբոլի արքա» Պելեն: Բրազիլացուն հետևում են «թռչող հոլանդացի» Յոհան Կրուիֆը ու «Ռեալի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն:

«FourFourTwo»-ի վարկածով լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի.

1. Դիեգո Մարադոնա (Արգենտինա)

2. Լիոնել Մեսսի (Արգենտինա)

3. Պելե (Բրազիլիա)

4. Յոհան Կրուիֆ (Հոլանդիա)

5. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա)

6. Ալֆրեդո Դի Ստեֆանո (Արգենտինա)

7. Ֆրանց Բեկենբաուեր (Գերմանիա)

8. Զինեդին Զիդան (Ֆրանսիա)

9. Ֆերենց Պուշկաշ (Հունգարիա)

10. Ռոնալդո (Բրազիլիա)

Ընդհանուր առամամբ նշվել է 100 անուն: Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում