Մարեզի տրանսֆերը խափանվել է

«Լեսթերը» հրաժարվել է հարձակվողական ոճի կիսապաշտպան Ռիյադ Մարեզի տրանսֆերը վաճառել «Ռոմային»:

«Sky Sports»-ը տեղեկացնում է, որ երկար բանակցություններից հետո «գայլերն» առաջարկել են 30 միլիոն եվրո, ինչը չի բավարարել անգլիացիների պահանջը: «Աղվեսները» զգալիորեն բարձր գին են պահանջում՝ անկախ նրանից, որ ալժիրցին դեմ չէ կարիերան շարունակել Հռոմում:

Իտալական մամուլը գրում է, որ «Ռոման» արդեն սկսել է այդ դիրքի այլ խաղացողների դիտարկել, մասնավորապես ուշադրությունը սևեռել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրիի կողմը:

ԱՊԼ-ի 2015-16թթ. առաջնությունում, երբ «Լեսթերը» դարձավ չեմպիոն, Մարեզը 37 խաղում 17 գոլ խփեց ու 11 գոլային փոխանցում կատարեց, իսկ ահա 2016-17թթ. խաղարկությունում ալժիրցու ցուցանիշներն էին` 36 խաղ, 6 գոլ ու 4 փոխանցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում