Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է պարգևել աշխարհի հավաքականին

«ԱՄՆ – Աշխարհ» պատանեկան հավաքականների մրցախաղի երրորդ օրը աշխարհի պատանեկան հավաքականի առաջատար Հայկ Մարտիրոյանը (2544) կարևոր հաղթանակներ տոնեց ԱՄՆ ուժեղագույն պատանի շախմատիստների՝ Ջեֆրի Սյունի (2646) և Սամուել Սևյանի (2633) նկատմամբ: 

Ընդհանուր առմամբ մրցաշարային երրորդ օրը լավ դասավորվեց աշխարհի հավաքականի համար: Մինչև 17 տարեկանների թիմը 2 մրցախաղն էլ ավարտեց հաղթանակով՝ 3-1 և 3.5 – 0.5 հաշվով: 6 փուլերից հետո մրցախաղում հաշիվն է 15-9՝ օգուտ աշխարհի հավաքականի:

Երրորդ մրցախաղային օրը մինչև 14 տարեկանների հավաքականը հաղթանակ տոնեց 4-0 հաշվով: Այստեղ հաշիվն է 8.5 – 3.5: Մրցախաղի ընդհանուր հաշիվն է 23.5 – 12.5:

Այսօր տեղի կունենան մինչև 17 տարեկանների մրցախաղի 7-րդ և 8-րդ տուրերը, իսկ մինչև 14 տարեկանների մրցախաղում՝ 4-րդ տուրը: Գործնականում աշխարհի հավաքականը ապահովել է հաղթանակը: Մնացած 12 խաղերում նրանց պետք է վաստակել է միայն 1 միավոր:

Մինչև 17 տարեկանների մրցախաղում անցկացվելու է 8 տուր, իսկ մինչև 14 տարեկանների պայքարում՝ 4:

Հետևեք մեզ նաև Telegram-ում