Զիդան. «Ռեալին» փոփոխություններ հարկավոր չեն

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ընդգծել է, որ նրան ամբողջովին գոհացնում է թիմի ներկայիս կազմը:

««Ռեալը» հիանալի կազմ ունի: Մեզ փոփոխություններ հարկավոր չեն: Մենք տիտղոսներ ենք հաղթել, մեր թիմում են հանդես գալիս աշխարհի լավագույն ֆուտբոլիստները, ովքեր ձգտում են կրկնել նախորդ հաջողությունները:

Առայժմ մեզ հետ չէ Կրիշտիանու Ռոնալդուն: Հասկանում ենք, որ մրցաշրջանը երկար է լինելու, և բոլոր թիմերը ձգտելու են հաղթել «Ռեալին»»,- «Marca»-ի հետ զրույցում ասել է ֆրանսիացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում