«Լոռին» պայմանագիր է ստորագրել 18 ֆուտբոլիստի հետ

«Լոռի» ֆուտբոլային ակումբն Առաջին խմբի առաջնությանն ընդառաջ համալրվել է 18 ֆուտբոլիստով: Վանաձորցիների մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ պայմանագիր է ստորագրվել հետևյալ խաղացողների հետ.

Մաթևոսյան Գուրգեն
Հովհաննիսյան Վանյա
Մովսիսյան Վարդան
Ավետիսյան Վիգեն
Հունանյան Սամվել
Էլյազյան Գոռ
Ասբատուրյան Սմբատ
Ղարիբյան Էրիկ
Փարեմուզյան Դավիթ
Ասատրյան Մուրադ
Ասլանյան Դավիթ
Պետրոսյան Արտյոմ
Սարգսյան Զորի
Կոնդե Սեկու
Մարտիրոսյան Արման
Մելքոնյան Արմեն
Խաչատրյան Արմեն
Ղեւոնդյան Մուշեղ

Հուլիսի 30-ին, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում կկայանա «Լոռի» – «Փյունիկ-2» ընկերական հանդիպումը: Խաղի մեկնարկը ժամը 18:00-ին է:

Թիմին նախապատրաստել է ճանաչված մարզիչ Արմեն Ադամյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում