«Դեռ արժանի չեմ «10»-ը լինելուն». Բերնարդեսկին ընտրել է մարզաշապիկի համարը (լուսանկար)

«Յուվենտուսի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆեդերիկո Բերնարդեսկին կողմնորոշվել է մարզաշապիկի համարի հարցում: Իտալացին ընտրել է 33 համարը: Շնորհանդեսի ժամանակ 23-ամյա ֆուտբոլիստն ասել է, որ դեռ չի կարող կրել թուրինցիների համար լեգենդար դարձած 10 համարի խաղաշապիկը:

«Ինձ դուր է գալիս 10 համարը, բայց դեռ չեմ կարող այն կրել: Պետք է հետագայում արժանանամ այդ պատվին: Ցանկանում եմ «Յուվենտուսին» օգնել 7-րդ անընդմեջ Սկուդետոն հաղթել, ինչպես նաև նվազագույնը հասնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ»,- Ֆեդերիկոյի խոսքերն է փոխանցում «ծեր սինյորայի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Բերնարդեսկիի համար «Յուվենտուսը» 40 միլիոն եվրո է վճարելու «Ֆիորենտինային»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում