USD
EUR
RUB

Հուռի Գեբեշյան. Մրցման օրն Անահիտը բարձր ջերմություն ուներ

Հունգարիայի Գյոռ քաղաքում ընթացող Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնում մարմնամարզիկ Անահիտ Ասադուրյանն առաջին անգամ հանդես եկավ Հայաստանի դրոշի ներքո: Ասադուրյանն այժմ բնակվում է ԱՄՆ-ում: Այս փառատոնին նա մասնակցեց Հուռի Գեբեշյանի ղեկավարությամբ: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Գեբեշյանն ամփոփել է Անահիտի մրցելույթները.

«Սա Անահիտի համար առաջին միջազգային մրցաշարն էր: Նա Միացյալ Նահանգներում մասնակցել է մրցաշարերի, բայց դրանք միանգամայն այլ են: Անահիտը նորեկ է, շատ լարված եւ հուզված էր: Մրցավայր ժամանելուց հետո նա բարձր ջերմություն եւ սրտխառնոց ուներ: Այդ պատճառով էլ լավ հանդես չեկավ: Անահիտն իրեն նման չէր: Եթե գոնե երկու օր հետո լիներ մրցումը, ամեն ինչ այլ կլիներ: Պարզապես, մրցումային օրը նրա համար անհաջող էր: Վերջին մարզմանն Անահիտը վարժությունները շատ ճիշտ ու մաքուր էր կատարել:



Ամեն դեպքում, օլիմպիական փառատոնին մասնակցելը նրա համար մեծ փորձ էր: Նա աշխատասեր եւ խոստումնալից մարզիկ է: Համոզված եմ, որ հետագայում մեծ հաջողություններ կունենա եւ պատվով կներկայացնի Հայաստանը: Միացյալ Նահանգներ վերադառնալուց հետո մենք կշարունակենք միասին աշխատել»,- ասաց մարզիչը:

Գեբեշյանն ԱՄՆ-ում մարզչական գործունեություն է ծավալել: Նա համատեղում է մարզչի և բժշկի աշխատանքը.

«Մարզիկ եւ մարզիչ լինելու տարբերությունը հսկայական է: Ես ինձ ավելի հարմարավետ էի զգում որպես մարզիկ: Մարզչի դերն ինձ համար նորություն է: Բայց շատ ուրախ եմ, որ ինձ հնարավորություն է ընձեռնվել նոր սերնդի հետ ներկայացնել Հայաստանը: Մարմնամարզությունն իմ սրտում է, ես շատ եմ սիրում այս մարզաձեւը: Կուզեի հավերժ մարմնամարզիկ լինել: Բայց, կարծում եմ՝ ես արել եմ հնարավորը, ինչ կարող էի»,- նշել է Գեբեշյանը:


 

Լրահոս
ՀՖՖ. Արկադի Անդրեասյանը երկու տարով որակազրկվել է Կիսաեզրափակիչ. Վարշե Լագրավ – Արոնյան պատասխան պարտիայի ելքը որոշվել է 19 քայլում Իսպանական ակումբը տուգանվել է ցածր հաճախելիության համար Վալդանո․ Ասենսիոն պարզ և խելացի ֆուտբոլ է ցուցադրում Լևանդովսկին մեկնաբանել է «Բավարիայից» հեռանալու վերաբերյալ լուրերը «Երևան Օփեն»․ մեկնարկային տուրի արդյունքները Վալվերդեն բացատրել է՝ ինչու Սուարեսը չի մասնակցել «Էյբարի» հետ խաղին Ռոջեր Ֆեդերերը՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող թենիսիստ Մոուրինյուն չորս ֆուտբոլիստի հանգստի հնարավորություն է տվել Զիդան․ Սուլոցներն օգնել են ինձ «Բարսելոնան» 5-րդ հաղթանակը տոնեց, Մեսսին պոկեր ձևակերպեց (տեսանյութ) Լիգայի գավաթ․ «Տոտենհեմը» դուրս եկավ չորրորդ փուլ (տեսանյութ) «Ինտերի» առաջին սայթաքումը (տեսանյութ) Լիգայի գավաթ․ «Լեսթերը» պայքարից դուրս թողեց «Լիվերպուլին» (տեսանյութ) «Բավարիան» արտագնա խաղում հաղթեց «Շալկեին» (տեսանյութ) «Վալենսիան» ջախջախեց «Մալագային», Ձաձան՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ) Թոփ-5 լիգաներ. Վերջին 100 խաղերում ամենաշատ միավոր վաստակած մարզիչները «Golden Boy»-ի թեկնածուները. Վահան Բիչախչյանը վերջնական ցուցակում չկա Դեմբելեի վիրահատությունը հաջող է անցել Ֆերդինանդը բռնցքամարտիկ է դարձել (ծաղրանկար) «Շիրակն» ապացույց է ներկայացրել. 9 րոպեի փոխարեն ավելացվել է 3 րոպե (տեսանյութ) ԱԳ․ Արոնյան-Վարշե Լագրավ պարտիայի արդյունքը (կատարված քայլեր) «Գրեթե մեռած էի». Ֆուտբոլիստ, ով 90 րոպե խաղացել է 40 աստիճան ջերմությամբ «Տևեսը չարդարացեց մեր սպասելիքները». Չինաստանում դժգոհ են «Բավարիան» հայտնել է Նոյերի ապաքինման ժամկետը «Մանչեսթեր Սիթին» կրկնապատկելու է Ժեզուսի ու Դե Բրյունեի աշխատավարձերը «L'Equipe». Հանդերձարանում Նեյմարն ու Կավանին մոտ են եղել ծեծկռտուք սկսելուն «Բարսելոնան» 220 միլիոն եվրո էր առաջարկել «Ատլետիկոյի» 2 ֆուտբոլիստի համար Մելանյա Ստեփանյան. Կարիք չկա բացատրել վարկանիշային մրցաշարի կարևորությունը «Մանեի ոճը». Նաբի Կեյտան որակազրկվել է (տեսանյութ) Շանտաժ. 100 հազար եվրո` Դեշամի մասին խոսքերը չհրապարակելու համար «Վոլֆսբուրգը» նոր մարզիչ ունի (լուսանկար) «Bild». Նոյերը կրկին ոտքի կոտրվածք է ստացել «Ռեալն» ու Կարվախալը նոր պայմանագիր են ստորագրել (լուսանկարներ) Նոր մրցաշրջանում հայկական ֆուտբոլի ամենասպասված խաղերից մեկը Հեղինակության պայքար. ՊՍԺ-ի աստղերը սկսել են վիճել (տեսանյութ) Հովհաննես Դավթյան. Մեդալից գոհ եմ՝ չնայած... Լա լիգա. մարզչական առաջին պաշտոնանկությունը «Լիվերպուլը» չեմպիոն չի դառնա. կա որոշիչ պատճառ Բասկետբոլ. Եվրոպան նոր չեմպիոն ունի (տեսանյութ)
website by Sargssyan