«Ինտերը» հաղթեց Չեմպիոնների միջազգային գավաթ մրցաշարում (տեսանյութ)

Չեմպիոնների միջազգային գավաթ նախամրցաշրջանային ընկերական մրցաշարի շրջանակում Սինգապուրում հանդիպել են «Ինտերն» ու «Չելսին»։

Միլանյան թիմը 2։1 հաշվով հաղթանակ է տոնել։ «Ինտերի» կազմում մեկական գոլ են խփել Ստևան Յովետիչը և Իվան Պերիշիչը, իսկ «Չելսիի» գոլն արձանագրվել է Ժոֆրեյ Կոնդոգբիայի զավեշտալի ինքնագոլի արդյունքում։

«Ինտերի» համար այս հաղթանակը չեմպիոնական էր Չեմպիոնների միջազգային գավաթ մրցաշարում։ Ավելի վաղ միլանյան թիմը նվազագույն հաշվով հաղթել էր «Լիոնին» և 2 անպատասխան գնդակ էր ուղարկել «Բավարիայի» դարպասը։

Չեմպիոնների միջազգային գավաթ

«Ինտեր» – «Չելսի»՝ 2։1
Գոլերը՝ Յովետիչ 45+3՛, Յովետիչ 53՛ – Կոնդոգբիա 74՛ / ինքնագոլ

Հետևեք մեզ նաև Telegram-ում